Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ,

Շնորհավորում եմ Ձեզ գալիք Ամանորի կապակցությամբ: Անցյալում է 2024 թվականը, դժվարությունների ու բարդագույն խնդիրների ևս մեկ տարի:

Ակնկալում ենք, որ 2025 թվականը դրական փոփոխություններ կբերի մեր երկրում, ինչպես նաև «Վալլեքս» խմբի ընկերությունների գործունեության մեջ, ինչը հնարավորություն կտա նոր ծրագրերի մեկնարկների և հաջողությունների: Այդ հաջողություններում կարևոր է մեր համախմբվածությունը, յուրաքանչյուրիս ներդրումն ու երազանքը, քանի որ երազանքն ի վերջո ապագայի յուրատեսակ ծրագիր է: Շնորհակալություն Ձեզ միասնականության ու նվիրումի համար:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Վալերի Մեջլումյան
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ