Հարգելի գործընկերներ, ընկերներ, սիրելի աշխատակիցներ,
Մինչ մենք շրջում ենք հերթական դժվարին տարվա վերջին էջերը, ուզում եմ խոսքս ուղղել ձեզ` Նոր տարվա շեմին փոխանցելով մի փոքր հույս և լավատեսություն: Մեզնից յուրաքանչյուրը, անկախ անցնող տարվա նետված մարտահրավերներից, անկասկած գրանցել է իր փոքրիկ ու մեծ հաջողությունները՝ թե անձնական, թե աշխատանքային:
Սակայն, անցնող 2023 թվականը փորձություններով լի տարի էր Հայաստանի և Արցախի համար, նշածս հաջողությունների կողքին էին նոր պատերազմն ու նոր կորուստները: Ըստ այդմ՝ կոչս նույնն է բոլոր ժամանակների համար. լինել միասնական, վերակառուցել մեր երկիրը և ապահովել բարեկեցիկ կյանք։
Հնի և նորի խաչմերուկում, մաղթանքներս մնում են անփոփոխ. թող Ամանորի լուսաբացը նոր հույս և հնարավորություններ բերի, խաղաղություն և անսասան առաջընթաց՝ մեզ, մեր ընկերությանը, մեր երկրին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Վալերի Մեջլումյան
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ