Սիրելի հայրենակիցներ՝
Ավարտին է մոտենում բարդ ու դժվարին, հակասություններով ու մտահոգություններով ևս մեկ տարի: Ինչպես միշտ` հույսով, իղձերի, ազգային ու անձնական սպասելիքների իրականացման ակնկալիքով ենք դիմավորելու նոր տարին: Համավարակը, իսկ ապա նաև 44-օրյա պատերազմը նոր արհավիրքներ բերեցին մեր ժողովրդին: Ծանր ու անմոռանալի են դրանց հետևանքները, սակայն պիտի կարողանանք առաջ նայել, պիտի կարողանանք հաղթահարել դրանք: Հաղթահարել ինքներս մեզ, քանզի դա է պետության, պետականության ու ազգապահպանության միակ ուղին:
Ցանկանում եմ սփոփանքի ու մխիթարանքի խոսք ասել բոլոր այն ծնողներին, քույրերին ու եղբայրներին, ովքեր վերջին պատերազմում կորցրեցին ամենաթանկը՝ իրենց հարազատներին: Սփոփել ու գոտեպնդել անհայտ կորածների ու գերեվարվածների հարազատներին:
Թող 2022 թվականը լինի իրական խաղաղության և յուրաքանչյուրիս նպատակների իրականացման տարի: Լինի ազգային համախմբման, միաբանության ու համերաշխության տարի: Միայն այդպես է հնարավոր պահել ու մեր ապագա սերունդներին ժառանգել ազգային այն արժեքները, որոնք օգնում են մեզ մնալ ու ապրել որպես Հայ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Վալերի Մեջլումյան
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ