Դեկտեմբերի 23-ին Թեղուտ ՓԲԸ տարածքում հյուրընկալվեցին հարակից Թեղուտ, Շնող և Քարկոփ համայնքների կրտսեր դպրոցականները` ստանալու իրենց ամանորյա նվերները։ Երեխաներին սպասվում էր ավանդական տոնական հյուրասիրություն, անակընկալներ Ձմեռ Պապի, Ձյունանուշի և սիրված մուլտհերոսների կողմից:

Ավանդույթի համաձայն դեկտեմբերի 26-ին Թեղուտ ՓԲԸ աշխատակիցներն այցելեցին Շնող և Թեղուտ համայնքների նախադպրոցական հաստատություններ՝ շնորհավորելու փոքրիկների գալիք ամանորը և մատուցելու նվերներ:

Լուսաբանում` Անկյուն + 3 ՀԸ