Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հայտնաբերմանը հանգեցրած երկրաբանահետախուզական աշխատանքները սկսվել են դեռևս 1972 թ.: Հետախուզական հորատումներ և այլ երկրաբանական աշխատանքներ են իրականացվել շուրջ 20 տարի: Դրանց արդյունքում որոշվել են հանքային մարմնի սահմանները, Խորհրդային Միության պաշարների պետական հանձաժողովի կողմից հաստատվել են հանքաքարի արդյունաբերական պաշարները:
Մակաբացման աշխատանքներն իրականացնող էքսկավատորներն ապարները բարձում են բեռնատար մեքենաների մեջ: Կապիտալ մակաբացման փուլում բոլոր բեռնատարները դատարկ ապարները տեղափոխում են լցակույտեր: Հանքային մարմնին հասնելուց հետո արդյունահանված հանքաքարը տեղափոխվում է հարստացուցիչ ֆաբրիկա, դատարկ ապարները՝ լցակույտեր:
Բացահանքում օգտագործվում է հայտնի «Կատերպիլար» ընկերության արտադրության տեխնիկա: Էքակավատորները CAT 6018 մակնիշի են՝ 10 մետր խորանարդ տարողությամբ շերեփով: Բեռնատար մեքենաները CAT 777 F մակնիշի են՝ 90 տոննա բեռնատարողությամբ:
Բացահանքի ձևավորմանը զուգահեռ կազմավորվում են նաև լցակույտերը: Շահագործման ընթացքում և ավարտից հետո նախատեսված ռեկուլտիվացման աշխատանքների շրջանակներում լցակույտերը պատվում են հողի բերրի շերտով, կանաչապատվում և ծառապատվում:
Ավելի մանրամասն տես Թեղուտ-մոլիբդենային հանքավայրի շահագործման աշխատանքայի3.1_-_Technical_Solutions_Open_Pitն նախագծի 3.1 հատորը: