Նոյեմբերի 6-ին մեկնարկեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ միջազգային փառատոնը, որը Երևանում և Արցախում կանցկացվի մինչև նոյեմբերի 10-ը, իսկ նոյեմբերի 5-11-ը՝ Հայաստանի 5 մարզերում։
«Վալլեքս» խմբի ընկերությունների և «Ռոլան» հիմնադրամի միջև տարիներ շարունակվող համագործակցության շրջանակներում, այս տարի ևս 11 աշակերտներ Ալավերդի քաղաքից, Թեղուտ, Շնող և Քարկոփ համայնքներից հնարավորություն ունեցան մասնակցելու «Ռոլան» 14-րդ միջազգային փառատոնին՝ որպես ժյուրիի անդամներ։ Նույն ժամանակահատվածում Արցախի Հանրապետության «Վալլեքս Գարդեն Հոթել» համալիրի կինոթատրոնում անցկացվեց կինոշաբաթ՝ հանրակրթական դպրոցների 6-16 տարեկան աշակերտների համար:
Այս տարի փառատոնը նվիրված է Շառլ Ազնավուրի հիշատակին:
Լուսաբանում՝ «Անկյուն+3» ՀԸ