Հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել կանադական «Ստրատկոնա Միներալ Սերվիզ Լիմիթեդ» ընկերության աշխատակից՝ Հենրիկ Թալենհորսթը, ով երկար տարիներ աշխատել է Վալլեքս խմբի ընկերությունների հետ, մատուցել երկրաբանահետախուզական, նախագծերի իրականացման ծառայություններ, կատարել պաշարների հաշվարկներ։

Թալենհորսթը բազմիցս եղել է Հայատանում, շրջել Հայաստանով և Արցախով, կապվել հայերի հետ։ Հայ ժողովրդի հետ, նա էլ ծանր է տարել արցախահայության բռնագաղթը և իր հնարավորությունների սահմանում աջակցության ծրագրեր է իրականացնում Արցախից տեղահանված երկու ընտանիքի համար։ 

Արցախցի երկու ընտանիքներին սկզբում միանվագ հատկացրել է բավականին խոշոր գումար, ապա վեց ամիս անընդմեջ գումարային օգնություն և Ամանորին կրկին միանվագ գումարներ երկու նույն ընտանիքին: 

Արցախից տեղահանված ընտանիքների կարիքները բազմապիսի են, և լավ է որ կան նման անհատներ, որ մշտապես նրանց կողքին են: