Ամանորի նախօրեին Ալավերդի համայնքի բոլոր ինը մանկապարտեզների երեխաներն անակնկալ ունեին: Ձմեռ պապը և մուլտֆիլմերի հերոսներն այցելեցին երեխաներին, զվարճացրին փոքրիկներին, պարեցին նրանց հետ, ապա գեղեցիկ նվերներ հանձնեցին նրանց: Ընդհանուր առմամբ նվերներ ստացան շուրջ 750 ալավերդցի երեխա:

Իսկ ծննդյան տոնի առթիվ տոնական սեղան էր բացվել Ալավերդու «Առաքելություն Հայաստան» հաշմանդամություն ունեցող անձանց ռեսուրս կենտրոնի բոլոր 130 այցելուների համար: Տոնական սեղան, տոնական համերգ «Լազուր» ժողգործիքների համույթի մենակատարների մասնակցությամբ: Կենտրոնի 130 շահառու նաև ամանորի տոնական նվեր ստացավ:

Լուսաբանում՝ Անկյուն+3 ՀԸ

.