Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը՝ հարգանքի տուրք մատուցելով բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը դրել են հայրենիքի ազատագրմանն ու պաշտպանությանը, 1945 թվականի մայիսը դարձնելով ազատության, համաշխարհային չարիքի դեմ ժողովուրդների միավորման և պայքարի ու հաղթանակի խորհրդանիշ, որը մեր սրտերում է որպես անխախտ արժեք: Այդ հաղթանակի դասերն էին, որ հնարավոր դարձրին Արցախյան Ազատամարտում մեր հաղթանակները, Շուշիի ազատագրումը։

Մենք չենք մոռանում այն մարդկանց, ովքեր հերոսաբար կռվել և ընկել են ահեղ մարտերում, ովքեր կռվել են հերոսաբար և փառքով վերադարձել են տուն։ Մասնակից են եղել նոր պատերազմներին, ձեռնամուխ եղել պատերազմներից քայքայված հայրենիքի վերակակառուցմանն ու զարգացմանը։ Նրանց բոլորի անձնվեր սխրանքը անջնջելի հետք է թողել նորագույն պատմության մեջ:

Թող մեր սերունդները միշտ արժևորեն խաղաղության արժեքը և պայքարեն այն պահպանելու համար:

Շնորհավոր Հաղթանակի 80-ամյակը, բոլոր պայքարներում հաղթանակ և խաղաղություն:

«Վալլեքս» խմբի ընկերություններ