2013 թ. օգոստոսի 29-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի մշակույթի տանդահլիճում տեղի ունեցավ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շահառուների ներգրավման պլանիշրջանակներում հերթական հանդիպումը:
Հանդիպման վերաբերյալ հայտարարությունըտեղակայվել էր ընկերության պաշտոնական կայքում, ընկերության գրասենյակում,հեռարձակվել տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության եթերով, տարածվելմամուլի հաղորդագրության ձևաչափով, այդ մասին պաշտոնական գրություններ էին ուղարկվել Թումանյանի շրջանի համայնքների ղեկավարներին: Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդիքաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում 2013 թ.օգոստոսի 15-ից բացվել են գրանցամատյաններ, դրանցում հանդիպման օրակարգում ներառվածհարցերի վերաբերյալ մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ և այլհաղորդագրություններ գրառելու հնարավորությամբ շահառուներին ապահովելու համար:Գրանցամատյանները բացված կմնան մինչև 2013 թ. սեպտեմբերի 15-ը:
Հանդիպմանը մասնակցում էր ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ ՀՀ Լոռու մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, համայնքների ավագանու անդամներ, ազգաբնակչության այլներկայացուցիչներ, Ալավերդու Օրհուս կենտրոնի ղեկավար Անուշ Էվոյանը, Թեղուտի կառուցվողլեռնահանքային համալիրի տարածքում առկա հուշարձանների հայտնաբերման ևպահպանության նպատակով հնագիտական հետազոտություններ իրականացրած արշավախմբիղեկավար Սուրեն Հոբոսյանը, «Հետք» համացանցային թերթի, «Ազատություն» ռադիոկայանի,տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության ներկայացուցիչներ և այլ շահառուներ:
«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) հանդիպմանըներկայացնում էին ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, «Վալլեքս» խմբիընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը, Ընկերության գլխավոր տնօրենիտեղակալներ Ռուբեն Պապոյանը, Արտաշես Բոշյանը և այլ աշխատակիցներ:
Հանդիպման օրակարգի առաջին հարցը վերաբերում էր շրջակա միջավայրի, մարդկանց առողջության պահպանության և աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում Ընկերության որդեգրած քաղաքականությանը: Ներկայացվեցին և քննարկվեցին այդ քաղաքականության առաջնահերթությունների և նպատակների մասին Ընկերության հայտարարությունը և շահառուների հետ նախորդ հանդիպումից ի վեր այդ քաղաքականության շրջանակներում իրականացված միջոցառումները:
Օրակարգի հաջորդ կետի շրջանակներում ներկայացվեց Ընկերության կադրային քաղաքականության շրջանակներում մշակվող նոր համակարգը, որը կոչված է լինելու նպաստելու Ընկերության աշխատողների մասնագիտական առաջընթացին և ապահովելու նրանց մասնագիտական կարողությունների անկողմնակալ գնահատում, ինչը նաև հնարավորություն կտա առավել թափանցիկ դարձնելու նոր աշխատողների ներգրավման սկզբունքները ազդակիր համայնքների համար: Քննարկվեցին առանձին քաղաքացիների կողմից այս կետի շրջանակներում բարձրացրած հարցեր:
Օրակարգի երրորդ կետի շրջանակներում ներկայացվեցին Ընկերության գործունեության տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները, մասնավորապես՝ հողային աշխատանքներում ներգրավված աշխատողների համար մշակված նոր ուղեցույցը՝ հուշարձանի հայտնաբերման հնարավորություն ենթադրող իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքի ամբողջական տեսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։
Արձանագրություններն առաջիկայում կտեղակայվեն ստորև: