2013թ. հուլիսի 21-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները Լոռու մարզպետարանի և Ալավերդուքաղաքապետարանի հետ համատեղ անցկացրեցին տոնական միջոցառումներ՝ նվիրված Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին, Ալավերդի քաղաքի օրվան և Ալավերդուպղնձաձուլական գործարանի 243-րդ տարեդարձին:

Տոնական օրը սկսվեց Սանահինի պատմական կամրջի մոտ կազմակերպված մշակութային միջոցառումներով, որոնց ընթացքում ալավերդցիներին տոնի առթիվ իրենց շնորհավորական խոսքը և բարեմաղթանքներն ուղղեցին քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, այլ բարձրաստիճան անձիք և քաղաքի պատվավոր հյուրեր: Տոնի առթիվ Ալավերդու պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհվեցին և «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմիցարժեքավոր նվերներ հանձնվեցին ճարտարապետական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանին և վաստակավոր ուսուցիչ Սուրեն Իսրայելյանին:

Այդուհետ, Ալավերդու պղնձաձուլական գործարանի վարչական շենքում կազմակերպվեց «Լոռումարզի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները» խորագրով քննարկում՝ Լոռումարզպետ Արթուր Նալբանդյանի, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի, «Վալլեքս»խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաներիմասնակցությամբ: Քննարկմանը մասնակցող ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորությունունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու մասնակիցներին:

Քննարկումից հետո տրվեց պաշտոնական ճաշ, որին հրավիրված էին «Վալլեքս» խմբիընեկերությունների աշխատողներ, Ալավերդու և այլ համայնքների տարբերկազմակերպությունների ղեկավարներ, վաստակաշատ աշխատողներ: Տոնական օրակարգիավանդական անվանակարգերում՝ «Մետալուրգիայի բնագավառում բեղմնավոր աշխատանքի համար» և «Հանքագործության բնագավառում բեղմնավոր աշխատանքի համար»՝ «Վալլեքս»խմբի ընկերությունների պատվոգրով և դրամական պարգևով պարգևատրվեցին «Էյ-Սի-Փի» ՓԲԸարտադրական վարչության մետալուրգիական արտադրամասի կոնվերտերային բաժանմունքի ամբարձիչի մեքենավար Արարատ Հարությունյանը և «Թեղուտ» ՓԲԸ լեռնահանքայինվարչության հորատապայթեցման աշխատանքների տեղամասի պետ Գեղամ Շախկյանը: Մեկ այլավանդական անվանակարգում՝ «Ալավերդուն մատուցած ծառայությունների համար»՝ «Վալլեքս» խմբի ընկերությունների և Ալավերդու քաղաքապետարանի պատվոգրով և «Մանես»բարեգործական հիմնադրամի կողմից դրամական պարգևով պարգևատրվեց Ալավերդու բնակիչՌուբեն Հարությունյանը:

«Վալլեքս» խմբի ընկերությունների շնորհակալագրով և ուղեկցող դրամական պարգևով նաևպարգևատրվեցին «Թեղուտ» և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերություններիաշխատանքային հաջողություններ արձանագրած ավելի քան 30 աշխատողներ:

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության ևս 4 աշխատողներ պարգևատրվեցինՀայաստանի հանքագործների և մետալուրգների միության մեդալով և պատվոգրերով:

Պաշտոնական ճաշից հետո տոնական միջոցառումները շարունակվեցին Մետալուրգմարզադաշտում: Ներկաներին ողջունեցին և տոների առթիվ շնորհավորական խոսք ուղղեցին«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, Լոռու մարզպետ ԱրթուրՆալբանդյանը, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը և հոգևոր հովիվ Տեր-Միքայելքահանա Շաղոյանը: Համերգային ծրագրի շրջանակներում ելույթ ունեցան, Ալավերդու պարիթատրոնի սաները, Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի «Հայկական զարդանախշեր» պարի համույթի սաները, հայկական էստրադայի ճանաչված ներկայացուցիչներ: