2012թ. հուլիսի 15-ին՝ Վարդավառի օրը, «Վալլեքս» խմբի ընկերություններն Ալավերդու քաղաքապետարանի հետ համատեղ անցկացրեցին տոնական միջոցառումներ` նվիրված հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին, Ալավերդի քաղաքի օրվան և Ալավերդու պղնձաձուլական գործարանի 242-րդ տարեդարձին:
Տոնական օրը սկսվեց Ալավերդու քաղաքապետարանում կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ, որի շրջանակներում Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը պատվոգրեր և արժեքավոր նվերեր հանձնեց վերջին մեկ տարվա ընթացքում արդյունավետ աշխատանքով աչքի ընկած մի շարք ալավերդցիների:
Միջոցառումները շարունակվեցին Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում մոմավառությամբ: Այդուհետ, Ալավերդու պղնձաձուլական գործարանի վարչական շենքում կազմակերպվեց «Վալլեքս» խմբի ընկերությունների ծրագրերին, Ալավերդու և տարածաշրջանի տնտեսական զարգացման հեռանկարներին նվիրված քննարկում՝ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանի, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էր նաև տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ալավերդու քաղաքապետարանի հրավերով Ալավերդի ժամանած Հայաստանում Բելառուսի դեսպանության պատվիրակությունը՝ առաջին քարտուղար Վալերի Գորելկոյի ղեկավարությամբ: Քննարկմանը մասնակցող ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու մասնակիցներին:
Քննարկումից հետո տրվեց պաշտոնական ճաշ, որին հրավիրված էին «Վալլեքս» խմբի ընեկերությունների աշխատողներ, Ալավերդու և այլ համայնքների տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, վաստակաշատ աշխատողներ: Արժեքավոր նվերնով, պատվոգրերով և ուղեկցող դրամական պարգևներով «Վալլեքս» խմբի կողմից պարգևատրվեցին «Թեղուտ» և «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունների աշխատանքային հաջողություններ արձանագրած ավելի քան 120 աշխատողներ: Տարբեր ասպարեզներում նշանակալից ձեռքբերումներ ունեցած ալավերդցիներին արժեքավոր նվերներով պարգևատրեց նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Պաշտոնական ճաշից հետո տոնական միջոցառումները շարունակվեցին Մետալուրգ մարզադաշտում: Համերգային ծրագրի շրջանակներում ելույթ ունեցան , Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնի» դերասանները, Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի, Արցախի պարի պետական համույթի, Ալավերդու պարի թատրոնի սաները, հայկական էստրադայի ճանաչված ներկայացուցիչներ:
Տոնական օրվա ավարտը նշանավորվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի և կինոաշխարհի մի շարք այլ ճանաչված ներկայացուցիչների Ալավերդու պղնձաձուլական գործարան այցելությամբ և շրջայցով:
Լուսաբանում մամուլում՝
.
.
.
.
.