2012 թ. ապրիլի 29-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին ուսանողական հերթական (7-րդ) շրջայց-ծառատունկը ՀՀ Լոռու մարզում խմբի ընկերությունների գործունեության վայրեր: Ծառատունկին մասնակցեց շուրջ 130 մարդ. ներգրավված էին ՀՀ առաջատար բուհերի ուսանողներ, Թեղուտ և Շնող գյուղերի դպրոցների աշակերտներ, «Լոռվաերիտասարդների միասնություն», «Ալավերդու երիտասարդների միասնություն», «Պաշտպանենք Թեղուտը» և հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, անվանի մտավորականներ:
Շրջայցի առաջին կանգառը Դսեղ գյուղում էր, ուր մասնակիցներն այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, ծաղիկներ դրեցին մատուռին, ուր ամփոփված է Թումանյանի սիրտը և մոմեր վառեցին Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
Շրջայցը շարունակվեց Ալավերդի քաղաքում: Մասնակիցները շրջեցին Ալավերդու պղնձաձուլական գործարանում, դիտեցին ձուլարանի աշխատանքի որոշ դրվագներ, նրանցընդհանուր գծերով բացատրվեց գործարանի աշխատանքի բնույթն ու առանձնահատկությունները:
Ծառատունկն իրականացվեց Ալավերդու՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողի հարակից տարածքներում:
Միջոցառումը շարունակվեց Ալավերդու մշակույթի կենտրոնում: Ցուցադրվեց տեղեկատվական ֆիլմ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հաքավայրի շահագործման ծրագրի մասին: Կազմակերպվեց քննարկում, որի շրջանակներումմասնակիցները հնարավորություն ունեցան «Վալլեքս» խմբի գործունեության վերաբերյալհարցեր ուղղելու խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին և ղեկավարությանայլ ներկայացուցիչների:
Միջոցառման ավարտը համահունչ էր դսեղյան մեկնարկին. Վանաձորի Հովհաննես Աբելյանիանվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները ներկայացրեցին «Հեքիաթներ մեծահասակների համար» թումանյանական մոտիվներով բեմադրությունը:
Հարկ է նշել, որ «Վալլեքս» խմբի կողմից կազմակերպվող ուսանողական ծառատունկերը հասարակական միջոցառումներ են, որոնց կարող են միանալ բոլոր ցանկացողները: Դրանք իրականացվում են ի լրումն Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման հետևանքով անտառային տնտեսությանը հասցվելիք վնասի փոխհատուցման` ՀՀ պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված ծրագրով նախատեսված միջոցառումների: