«Վալլեքս» խմբի ընկերություններն աշխատանքի են հրավիրում տնտեսագետ/վերլուծաբանի։
Աշխատավայրը՝ ՀՀ, Երևան, ք․ Երևան
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով։
«Վալլեքս» խմբի ընկերությունների «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերությունը փնտրում է մասնագետ՝ Վերլուծության և Պլանավորման բաժնում աշխատելու նպատակով։ Թեկնածուն կաշխատի Երևանում։ Հավանական են գործուղումներ Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Աշխատանքային պարտականությունները ՝
- Բոլոր հաշվապահական բաժիններից հավաքել և կազմակերպել ֆինանսական տվյալներ;
- Կազմել և վերլուծել ֆինանսական հաշվետվություններ (հաշվեկշիռներ, եկամտային հաշվետվություններ, դրամական հոսքերի հաշվետվություններ և այլն), գտնել անհամապատասխանություններ, որոնք պահանջում են ավագ ղեկավարության ուշադրությունը;
- Ղեկավարության համար պատրաստել ֆինանսական հաշվետվություններ իրենց հավաստի եզրակացություններով՝ ավելի արդյունավետ գործառնական ռազմավարություն իրականացնելու նպատակով;
- Եկամտի փոփոխման և ծախսերի աճի / նվազման կանխատեսման մոդելներ մշակել;
- Հաշվարկել տարբեր ֆինանսական գործակիցներ և կատարել ֆինանսական վերլուծություն։
Պահանջվող որակավորումներ`
- Բարձրագույն կրթություն հաշվապահական, ֆինանսական կամ այլ համապատասխան բնագավառում;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական բնագավառում (ցանկալի է);
- Մեծ խմբերի կամ թիմերի հետ աշխատելու հմտություն՝ ֆինանսական վերլուծության արդյունքում որոշակի փոփոխություններ կատարելու համար;
- Ընկերության ֆինանսական ռիսկերը ճշգրտորեն գնահատելու ունակություն;
- MS Office փաթեթի լավ, ինչպես նաև MS Exel ծրագրի գերազանց իմացություն;
- ՖՀՄՍ, հարկային հաշվառման և ֆինանսական կանոնակարգերի իմացություն;
- Լարված իրավիճակներում անկախ և արդյունավետ աշխատելու ունակություն։
Օտար լեզուների իմացության նվազագույն պահանջներ՝
- Հայերեն՝ գերազանց
- Ռուսերեն՝ լավ
- Անգլերեն՝ լավ
Հետաքրքրված անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն կամ անգլերեն լեզուներով ուղարկել nina.patochyan@vallex.com էլ. հասցեով` նշելով պաշտոնի անվանումը «Economist/Analyst» համապատասխան տողում։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2022թ. նոյեմբերի 30-ը:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: