«Վալլեքս» խմբի ընկերություններն աշխատանքի են հրավիրում դինամիկ, սպորտային և նախաձեռնող թեկնածուի` ընկերության նախագահի խորհրդատուի թափուր պաշտոնը լրացնելու համար
Աշխատավայրը՝ ՀՀ
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով
Աշխատանքային պարտականությունները ՝
- ամենօրյա գործառնությունների իրականացում, այդ թվում և գրասենյակային, ղեկավարի ժամանակի խնայողություն` ամենօրյա անձնական նամակագրության ուսումնասիրությամբ; նամակների և փաստաթղթերի կազմում, տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն;
- կանոնավոր հիմունքներով ուղևորություններ Հայաստանի սահմաններում և սահմաններից դուրս;
- հանդիպումների նախագծում և կազմակերպում, գրանցման կոմպլեքսային համակարգերի և տվյալների բազայի վարում, փաստաթղթերի քննում և պատրաստում և անձնակազմի հնարավոր վերահսկողություն;
- այլ ծառայողական հանձնարարությունների կատարում:
Պահանջվող որակավորումներ`
- բարձրագույն կրթություն, ցանկալի է մաթեմատիկական, տնտեսագիտական կամ ֆինանսական, MBA;
- հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն;
- համակարգչի իմացություն՝ MS Office փաթեթ (MS Word և MS Excel ծրագրերի և Internet-ի իմացություն);
- վարորդական փորձ` որ պակաս քան 5 տարի;
- մարտարվեստի և հրաձգության հմտություններ (ցանկալի է);
- հաղորդակցման հմտություններ, նպատակասլացություն, սթրեսակայունություն;
- միջանձնային հարաբերություններ հաստատելու հմտություններ, անկախ մտածողություն, անվերապահ հավատք Հայաստանի պայծառ ապագային, լավ վերլուծական հմտություններ, ինչպես նաև տեղեկատվության գաղտնիության պահպանման ունակություն;
- կրթությունը կամ աշխատանքային փորձն արտերկրում կդիտարկվի որպես առավելություն (ցանկալի է անգլախոս երկրում):
Պարգևատրում` կարիերայի արագ աճ, մրցակցային աշխատավարձ` կախված փորձից և որակավորումից:
Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել evelina_ivanyan@mmi.am էլ. հասցեով` «Առարկան» տողում նշելով «ռեֆերենտ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ. հունիսի 3-ը: