«Վալլեքս» խմբի ընկերություններն աշխատանքի են հրավիրում ներքին աուդիտորի
Աշխատավայրը՝ ՀՀ
Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով
Աշխատանքային պարտականությունները ՝
- ներգրավված լինել աուդիտորական աշխատանքների մեջ և աջակցել ավագ աուդիտորին՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ;
- իրականացնել աուդիտորական աշխատանք «Վալլեքս» խմբի բոլոր ընկերությունների համար;
- նախքան աուդիտորական աշխատանքներ կատարելը՝ ձեռք բերել համապատասխան գիտելիքներ և տեղեկություն բիզնեսի վերաբերյալ։
- անցկացնել հարցազրույցներ ընկերության գործունեությունը կազմակերպող թիմերի հետ՝ աշխատանքային պրակտիկայի և բիզնես գործընթացների վերաբերյալ;
- մարտահրավեր նետել գործող աշխատանքային գործընթացներին և գտնել ներքին ռիսկերի վերասկողության բարելավման ուղիներ;
- հիմք ընդունելով կազմակերպության կողմից ընդունված չափանիշները և ստուգման պահանջները՝ պատշաճ և ճշգրիտ կերպով փաստաթղթավորել աուդիտորական աշխատանքը, կցելով հիմնավորող և բավարար հիմքեր;
- ղեկավարի ուշադրությանը արժանի բոլոր հարցերը ներկայացնել գրավոր ձևով;
- զեկուցել ցանկացած հայտնաբերված շեղման մասին, որը չի համապատասխանում տեղական և/կամ միջազգային հաշվապահական ստանդարտներին , ինչպես նաև հանդես գալ ուղղիչ գործողություններ կատարելու առաջարկներով;
- սահմանել և առաջարկել ուղիներ, որոնց միջոցով կազմակերպությունը կարող է ավելի լավ արդյունք ապահովել՝ ֆինանսական և ծառայությունների մատուցման տեսանկյունից։
Պահանջվող որակավորումներ`
- բարձրագույն կրթություն ֆինանսական, հաշվապահական կամ այլ հարակից ոլորտում (բիզնեսի կառավարման ոլորտում մագիստրոսի աստիճանը ցանկալի է);
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ;
- հաշվապահական և Ֆինանսական բիզնես գործընթացների և հաշվետվությունների ստանդարտների, այդ թվում, ՖՀՄՍ-ի գերազանց իմացություն, ACCA որակավորումը կդիտարկվի որպես առավելություն;
- աուդիտի և վերահսկման պրակտիկ և խորը գիտելիքների տիրապետում;
- համակարգչային գերազանց հմտություններ;
- լեզուների գերազանց իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն;
- ինքնուրույն աշխատելու ունակություն, կազմակերպչական և լավ զարգացած բանավոր ու գրավոր հաղորդակցման հմտություններ;
- միևնույն ժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելու և սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն;
- տիրապետում մասնագիտական էթիկայի նորմերին։
Պարգևատրում` մրցակցային աշխատավարձ` կախված փորձից և որակավորումից:
Թեկնածուն պետք է պատրաստ լինի կանոնավոր հիմունքներով ուղևորությունների Հայաստանի սահմաններում և սահմաններից դուրս՝ «Վալլեքս» խմբի ընկերությունների մասնաճյուղեր:
Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն (CV) հայերեն կամ անգլերեն լեզուներով ուղարկել vacancy@vallex.com էլ. հասցեով` «Առարկան» տողում նշելով «Internal Auditor»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ. դեկտեմբերի 30-ը: