Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով։
Աշխատանքային պարտականություններ՝
- իրականացնել սպասարկվող սարքավորման ախտորոշում և կանխարգելիչ ստուգումներ;
- ապահովել սարքավորման աշխատանքը ընկերությունում;
- կազմակերպել սարքավորման սպասարկումը իրականացնող աշխատակիցների որակավորման բարձրացմանն ուղղված գործողություններ;
- ապահովել աշխատանքի որակի վերահսկում;
- ապահովել անվտանգ աշխատելու պայմաններ աշխատողների / աշխատանքն իրականացնողների համար;
- մասնակցել սարքավորման մաշվածության ուսումնասիրմանը, պարապուրդի, վթարների հետաքննությանը;
- ապահովել տեխնիկական պատրաստվածություն մեքենաների, օժանդակ սարքավորումների շահագործման համար;
- մասնակցել նոր սարքավորման ընդունմանն ու շահագործմանը:
Պահանջվող որակավորումներ`
- տեխնիկական կամ բարձրագույն կրթություն;
- նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ պաշտոնում և ոլորտում;
- Microsoft Office ծրագրի իմացություն և դրա կիրառում այն ծավալով, որը բավարար կլինի սույն աշխատանքային նկարագրին համապատասխան աշխատանքային պարտականությունները կատարելու համար;
- վարորդական իրավունք՝ «B» կարգի;
- անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է;
Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) ռուսերեն կամ հայերեն լեզվով ուղարկել vacancy@vallex.com էլ. հասցեով՝ «Առարկան» տողում նշելով «Mechanic»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2017թ. դեկտեմբերի 15-ը: