«Վալլեքս» խմբի ընկերությունների սիրելի աշխատակցուհիներ, սիրելի կանայք, մայրեր, քույրեր

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մաղթում եմ անսահման երջանկություն։

Գնանկումն ու ճգնաժամը, վիրուսն ու համավարակը ժամանակավոր բաներ են, մինչդեռ գեղեցկությունն ու մայրությունը հավերժական ու բացարձակ արժեքներ են։ Մեզ հետ մեր կյանքի ճանապարհը, մեր աշխատանքային ճակատն ու նպատակները կիսող կանանց շնորհիվ մենք ավելի հզոր ենք, և կասկածից վեր է, որ հաղթահարելու ենք բոլոր ժամանակավոր դժվարությունները։

Սիրելի կանայք, ձեր մասնակցությունը և ներդրումը կա մեր բոլոր ձեռքբերումներում։ Շնորհակալ եմ, որ մեր կողքին եք։ Միասին մենք անպայման հաղթելու ենք, և դա լինելու է ձեր գեղեցկությամբ ու հմայքով ոգեշնչված, հեռատեսությամբ ու կանացի ինտուիցիայով կերտված հաղթանակ։

Թող որ միշտ լինեք երիտասարդ, ձեր գեղեցկությունն ու հմայքը միշտ լինի ըստ արժանվույն գնահատված ու մեծարված, միշտ շրջապատված լինեք սիրելի մարդկանցով։

Վալերի Մեջլումյան
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ