«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 15-րդ փառատոնի շրջանակներում «Վալլեքս» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ նոյեմբերի 26-28-ն Արցախում հյուրընկալվեցին Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի և փառատոնի ներկայացուցիչները՝ «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ռեժիսոր Աննա Հարությունյանը և այլոք:
Եռօրյա այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպեցին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ, ինչպես նաև Ստեփանակերտի թիվ 8 հանրակրթական դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ։
Այցի շրջանակներում Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Աննա Հարությունյանի «Անիկո» ֆիլմի պրեմիերան, այնուհետև նույն ֆիլմը ցուցադրվեց նաև Մարտակերտ քաղաքի Մշակույթի տանը՝ Մարտակերտ քաղաքի և հարակից համայնքների դպրոցների բարձր դասարանի աշակերտներ համար։
Պատվիրակության անդամների համար կազմակերպվեց նաև ճանաչողական շրջայց Կաշենի լեռնահանքային համալիրի արտադրական տարածքներում։
Լուսաբանում՝
https://artsakhpress.am/
https://www.facebook.com/
https://artsakhpress.am/aniko