Ս․թ․ մարտի 19-22 տեղի ունեցավ Չինաստանի Զարգացման Բանկի (ՉԶԲ) և «Citic Construction» ընկերության պատվիրակության հերթական այցը Հայաստան՝ ընկերության բիզնեսի զարգացման տնօրեն Վու Շիվենի և Բանկի տարածաշրջանային (Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան) հարցերով հանձնակատար Ջենգ Յանի մասնակցությամբ:

Այցելության նպատակն էր «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումը՝ Հայաստանում պղնձաձուլական գործարանի կառուցման ծրագրի քննարկման շրջանակներում, իսկ խնդիրը՝ ներկայացնել ՉԶԲ հանձնակատարին Հայաստանում նոր մետալուրգիական գործարանի նախնական նախագծի մանրամասները և ֆինանսական հեռանկարները։